Մաշկաբանություն
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է պսորիազը:
Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ, ինչի կապակցությամբ էլ այն անվանվել է թեփատու որքին: Բացի մաշկից հնարավոր է նաև հոդերի ախտահարում: Այս հիվանդությանը բնորոշ չէ հաստատուն արտահայտությունը. ընթացքը, բուժման ազդեցությունը, արդյունքները կարող են շատ տարբեր լինել:
Պսորիազը ժառանգաբար փոխանցվո՞ւմ է:
Այո, ժառանգական նախատրամադրվածությունը նշանակություն ունի:
Արդյո՞ք վարակիչ է:
Հիվանդությունը վարակիչ չէ:
Պսորիազով հիվանդն արդյո՞ք պիտանի է զինվորական ծառայության համար:
Դա որոշվում է անհատապես՝ բժշկական փորձաքննությամբ: Պսորիազի հասարակ, պապուլյոզ, սահմանափակ ձևը զինվորական ծառայության համար խոչընդոտ չէ: Մինչդեռ մաշկի 50 և ավելի տոկոսով ախտահարման, ինչպես նաև շարժունակության խանգարման բերող մեկ խոշոր օջախի կամ նույնիսկ փոքր մակերեսի առկայության դեպքում հիվանդը պիտանի չէ զինվորական ծառայության համար:
Որո՞նք են պսորիազի առաջացման և զարգացման պատճառները:
Այս հիվանդության պատճառներն ու ընթացքը լիովին բացահայտված չեն: Թեփի առաջացման պատճառը մաշկային շերտերի բնական վիճակի խախտումն է:
Բնորոշ է պսորիազային տրիադան՝ թեփի առկայություն, սահմանային շերտ և արյան կաթիլ: Քանի որ թեփն իրենից ներկայացնում է հաստացած կեղև, այն հեռացնելիս արյունահոսում է: Իհարկե՛, սպի չի առաջանում, քանի որ գործընթացը տեղի է ունենում վերնամաշկի շրջանում, որտեղ բացակայում են նյարդավորումն ու անոթավորումը, սակայն արյուն է գալիս:
Արդյո՞ք ծխելը դեր ունի պսորիազի առաջացման և զարգացման գործընթացում:
Ծխելը հիվանդության առաջացման և ընթացքի համար որևէ դեր չունի:
Ինչպե՞ս է ախտորոշվում պսորիազը:
Պսորիազային տրիադայի առկայությունը ախտորոշիչ նշանակություն ունի, որի դեպքում առանձնապես հյուսվածաբանական հետազոտության կարիք չի լինում: Ախտորոշմանն օգնում է նաև պապուլաների առկայությունը:
Ինչո՞ւ է պսորիազը սրանում գարնանը և աշնանը:
Սրացման այդպիսի սահմանափակումն այնքան էլ ճիշտ չէ. այն կարող է սրանալ և՛ ամռանը, և ձմռանը: Ախտորոշման մեջ բացի հիմնական ախտորոշումից ( սուր կամ ռեմիսիոն վիճակ) միաժամանակ նշվում է նաև ձևը՝ ամառային կամ ձմեռային : Ամառային ձևի ժամանակ հիվանդներին ցուցված չէ ծով գնալ, հանգստանալ ծովային կլիմայի պայմաններում, նրանց ավելի զով կլիմա է անհրաժեշտ: Իսկ ձմեռային պսորիազի ժամանակ հիանալի օգնում է ծովային կլիման, հատկապես Սև ծովը, որովհետև ջուրը գերհագեցած է ծծմբաջրածնով, որը դրական ազդեցություն ունի պսորիազի բուժման ընթացքի վրա: Պսորիազի տեսակը /ամառային, ձմեռային/ հիմնականում կյանքի ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվում: Հիվանդներն իրենց սրացման շրջանը նախազգում են երբեմն մի քանի պապուլաների առկայությամբ կամ այլ կերպ, ու կանխարգելիչ բուժում են ստանում:
Ազդո՞ւմ է պսորիազը նյարդային համակարգի վրա:
Պսորիազը, միանշանակ, ազդում է նյարդային համակարգի վրա, որովհետև տուժում է հիվանդի կոսմետիկ տեսքը, և նա ստիպված է լինում հագուստով կամ այլ կերպ քողարկել մաշկի ախտահարված շրջանները, ինչն անհարմարություն է ստեղծում հատկապես ամռանը, ուստի տուժում է նաև կյանքի որակը: Դա, որպես սթրես, բերում է նյարդային հավասարակշռության փոփոխության, որն իր հերթին կարող է բարդացնել հիվանդության վիճակը, քանի որ սթրեսային վիճակները մեծ նշանակություն ունեն պսորիազի դրսևորման ժամանակ. դրանք կարող են ինչպես խորացնել գործընթացն, այնպես էլ հաճախացնել սրացումները:
Հնարավո՞ր է մազաթափություն պսորիազից:
Պսորիազի ժամանակ մազաթափություն հնարավոր է, բայց պարտադիր չէ: Այն որոշակի առանձնահատուկ ձև չունի, պարզապես թեփը մազածածկ շրջանում բերում է մազածածկույթի խախտման և ընդհանուր նոսրացման:
Պսորիազի ժամանակ քոր լինու՞մ է:
Հնարավոր է քոր լինի. երբեմն այն արտահայտված է, երբեմն ընդհանրապես բացակայում է:
Կլինիկական արտահայտման ի՞նչ դրսևորումներ կան:
Կլինիկորեն տարբեր կերպ է արտահայտվում. պսորիազը կարող է ախտահարել գլխի մազածածկ շրջանից մինչև ներբանները, արտահայտվել պապուլյոզ ձևից սկսած մինչև խոշոր վահանիկային ձև: Գոյություն ունի նաև էրիթրոդերմալ ձևը, որը գրեթե ամբողջ մաշկային ծածկույթն է ընդգրկում: Առանձին ձև է հոդային տարբերակը:
Կա՞ն պսորիազի զարգազման շրջաններ:
Իհարկե՛, կան: Պապուլյոզ ձևի դեպքում պապուլաները կարող են միաձուլվելով վերածվել խոշոր վահանիկային ձևի, իսկ վերջինս էլ՝ ախտահարելով հոդերը, կարող է վերափոխվել հոդային ձևի:
Ի՞նչն է վատթարացնում պսորիազի ընթացքը:
Պսորիազի վատացմանը նպաստող գործոններն այնքան էլ պարզ չեն: Այս հիվանդությունը կարծես առանց պատճառի կարող է սրանալ կամ վերանալ: Թերևս, նշանակություն ունի, ինչպես արդեն նշվեց, կլիմայի ազդեցությունը, ինչը խիստ անհատական է: Հիվանդության ընթացքի վրա առավել նկատելի ազդեցություն ունենում է սթրեսը՝ սուր կամ քրոնիկ արտահայտությամբ:
Ո՞ր հիվանդությունների ուղեկցումը կարող է բացասաբար ազդել պսորիազի վրա:
Նման դիտարկում չկա: Անգամ շաքարախտը չի ազդում հիվանդության ընթացքի վրա:
Որքանո՞վ է վտանգավոր պսորիազը:
Պսորիազը վտանգավոր է այնքանով, որքանով կարող է ընդգրկել ամբողջ մաշկային ծածկույթը. դա պսորիազի տարածուն ձևն է, վտանգավոր են նաև հոդային ձևն ու պսորիատիկ էրիթրադերմիան՝ կարմրամաշկությունը: Նման հիվանդները ստանում են հորմոնային բուժում, ցիտոստատիկներ ամբողջ կյանքի ընթացքում: Ստացվում է արատավոր շրջան՝ այդ դեղերը չնշանակել հնարավոր չէ, իսկ նշանակման դեպքում դեղորայքն ինքը կարող է առաջացնել լուրջ բարդություններ՝ ազդելով լյարդի և ամբողջ օրգանիզմի վրա:
Ի՞նչ հետևանքներ կարող է թողնել պսորիազը:
Եթե պսորիազի պապուլյոզ ձևն է, հետևանքներ չեն լինում: Հնարավոր է մեկ ձևից մեկ այլ ձևի վերափոխում և երբեմն դա կարող է շատ արագ տեղի ունենալ: 25-30 տարեկանում արդեն հնարավոր է շատ ծանր ձևի դրսևորում: Երբեք հնարավոր չէ կանխատեսել հիվանդության ընթացքը:
Հնարավո՞ր է բուժել պսորիազը:
Բուժումը նույնպես շատ անհատական է. հնարավոր է ռեմիսիայի ինքնուրույն անցում՝ առանց որևէ միջամտության կամ այնպիսի պարզ միջոցներով, որոնք այլ հիվանդներին բոլորովին չեն օգնում, և կարող է որևէ բուժման չենթարկվել, անգամ՝ ամենալուրջ դեղերով:
Բուժման ի՞նչ մեթոդներ կան:
Բուժման մեթոդները կախված են հիվանդության տեսակից, ծանրության աստիճանից: Նշանակվում են հակահիստամինային դեղեր, վիտամինոթերապիա, կալցիումի խմբի դեղեր, ֆոլաթթու, ծանր դեպքերում՝ հորմոնային, ցիտոստատիկ միջոցներ: Որոշ դեպքերում նշանակվում է ֆիզիոթերապիա, լազերոթերապիա: Սակայն բուժման արդյունքներն անկանխատեսելի են:
Ներկայում ո՞րն է ամենաօպտիմալ բուժման մեթոդը:
Խիստ անհատական է: Անգամ կարելի է ասել, որ որևէ ընդհանուր օպտիմալ միջոց չկա: Հիվանդությունը շատ պարադոքսալ է և որևէ կանոնի չի ենթարկվում:
Որք՞ան է տևում պսորիազի բուժման գործընթացը:
Ինչպես նշվեց, այն կարող է անհասկանալիորեն շատ կարճ ժամանակում անցնել և կարող է ամբողջ կյանքում բուժման ենթարկվել առանց շոշափելի արդյունքի:
Դեր ունի՞ կլիմատոթերապիան:
Այո, երբեմն հիվանդը՝ փոխելով բնակության վայրը, կարող է լիարժեք բուժման ենթարկվել:
Ի՞նչ դեր ունեն լրացուցիչ ուլտրամանուշակագույն ճառագայթները բուժման գործընթացում:
Օգտագործվում են ֆիզիոթերապևտիկ միջոցներ, հատկապես պսորիազի ձմեռային ձևերի ժամանակ շատ լավ օգնում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Բարվոք ազդեցություն են ունենում նաև արևային լոգանքները, ծովային կլիման:
Հնարավո՞ր է բուժման մեջ ներառել ժողովրդական միջոցներ:
Այո, որովհետև երբեք հնարավոր չէ որևէ մեթոդի լիարժեք օգտակարությունը կամ ոչ օգտակարությունը հասկանալ: Կարելի է փոքր հատվածի վրա փորձարկել միջոցը և նոր միայն օգտագործել մյուս ախտահարված տեղերում: Երկարատև պսորիազով հիվանդը բժշկից լավ է կողմնորոշվում իր հիվանդության հարցում, նա արդեն փորձով գիտի, թե կոնկրետ իր դեպքում ինչ միջոցներ են օգնում, կամ ինչը բացարձակապես օգուտ չի տալիս:
Ի՞նչ սնունդ է հակացուցված պսորիազով հիվանդին:
Սննդային հակացուցումներ չկան: Միայն քորով ընթացող ձևերի ժամանակ սահմանափակվում են ցիտրուսները, գրգռիչ սնունդը և այլն:
Ինչպե՞ս խնամի մաշկը պսորիազով հիվանդը:
Քանի որ լինում է թեփ, տհաճ հոտ և մաշկի չորություն, օգտագործվում են տարատեսակ խոնավացնող քսուկներ: Լոգանքն անհատական է՝ որոշ հիվանդների համար այն դրական ազդեցություն ունի, ոմանց էլ` հակառակը, վատացնում է վիճակը:
Ինչպե՞ս կախարգելել հիվանդությունը:
Կանխարգելել հնարավոր չէ: Միակ հիվանդությունն է, որի ժամանակ ասվում է՝ հնարավոր է, կարծում եմ, թերևս… Պսորիազը շատ յուրահատուկ, հանելուկային և անհասկանալի հիվանդություն է:
Կարդացեք նաև
Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...
Կոնտագիոզ մոլյուսկը մաշկային վիրուսային վարակ է, որն առաջացնում է պոքսիվիրուսը (molluscum contagiosum)...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...
Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...
Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...
Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն